Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ՝ Մելանիայի հետ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, 11-ը հուլիսի, 2018թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ՝ Մելանիայի հետ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, 11-ը հուլիսի, 2018թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում է բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին»:

ԱՄՆ նախագահն իր լավագույն մաղթանքներն է հղում Հայաստանի վարչապետին և ժողովրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG