Մատչելիության հղումներ

ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվեցին


7-րդ գումարման Ազգային ժողովի նիստերից մեկը, հունվար, 2019թ․
7-րդ գումարման Ազգային ժողովի նիստերից մեկը, հունվար, 2019թ․

Ազգային ժողովն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեց 11 մշտական խորհրդարանական հանձնաժողովների նախագահներին:

Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Նարեկ Զեյնալյանը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ Ռուբեն Ռուբինյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Մխիթար Հայրապետյանը, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ՝ Արման Եղոյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Վլադիմիր Վարդանյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Վարազդատ Կարապետյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Բաբկեն Թունյանը: Բոլոր 8 պատգամավորները «Իմ քայլը» խմբակցությունից են:

Քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի և Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովները գլխավորեցին «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը, իսկ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը՝ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG