Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ


Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը այսօր հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:

Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ հանդիպման սկզբում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ և համատեղության կարգով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցության խթանման, Կազմակերպության հետ համատեղ ծրագերի և նախաձեռնությունների կյանքի կոչման գործում:

«Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակներին համահունչ Կազմակերպության աշխատանքներին ակտիվ ներգրավվածությանը: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի անհարկի քաղաքականացման փորձերի անթույլատրելիությունը, ինչը հնարավորություն չի ընձեռում կենտրոնանալու կառույցի՝ մշակույթի միջոցով պետությունների միջև համագործակցության խթանմանը և խաղաղությանն ու ժողովուրդների անվտանգությանը նպաստելու հիմնական առաքելության վրա», - ասված է ԱԳն հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը նրանք անդրադարձել են նաև 2018թ. Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի արդյունքներին, մտքեր փոխանակելՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG