Մատչելիության հղումներ

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բախտաձեին Թբիլիսիի բնակելի շենքում պայթյունի կապակցությամբ


Վրաստան - Թբիլիսիի բնակելի շենքում պայթյունի հետևանքները, 17-ը հունվարի, 2019թ․
Վրաստան - Թբիլիսիի բնակելի շենքում պայթյունի հետևանքները, 17-ը հունվարի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Բախտաձեին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում երեկ գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, 8-ը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Վրաստանում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական դեպքի առիթով և իր զորակցությունը հայտնում զոհերի հարազատներին ու վրացի բարեկամ ժողովրդին», - ասված է դեսպանատան հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG