Փարիզում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին Թվիթերում գրառում է արել Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Բանակցություններին մեկնելուց առաջ՝ անցած շաբաթավերջին, Մնացականյանը Երևանում ընդունել էր Ղարաբաղի գործընկերոջը՝ Մասիս Մայիլյանին, ընդգծելով, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են, և որ Ստեփանակերտի խոսքը վճռորոշ դեր ունի խաղաղության գործընթացում:
Արտգործնախարարներ Մամեդյարովի և Մնացականյանի այս հանդիպումն արդեն չորրորդն է անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: