Մոսկվան պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հիմա մեր հերթն է եռակողմ այդ գագաթնաժողովը հյուրընկալելու, մենք նախապատրաստվում ենք, և վստահեցնում եմ, որ հանդիպումը կկայանա», - ասել է Լավրովը:
Երեք երկրների նախագահները եռակողմ գագաթնաժողովների այս շարքը սկսել են 2016-ից ՝ համագործակցությունը խորացնելու, տարածաշրջանային հարցերը քննարկելու համար: