Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկով, արխիվ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկով, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

«Խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները վերահաստատում են, որ Հայաստանի ժողովուրդը Ձեր կողմից հայտարարված ժողովրդավարական խորը բարեփոխումների ուղղության հետ հույսեր է կապում և պատրաստ է մասնակցել դրա իրականացմանը՝ հանուն սեփական երկրի լավ ապագայի: Վստահ եմ, որ հենվելով այդ աջակցության վրա՝ Ձեր գլխավորած կառավարությունը կհասնի զգալի առաջընթացի՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում», - ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, իր ուղերձում ասել է Սեմերիկովը։

Նա նշել է, որ հույս ունեն շարունակել և ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ ձևաչափում՝ կազմակերպության հետագա զարգացման և ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ապահովման ներուժի բարձրացման ուղղությամբ՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու նպատակով:

«Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և մեծ հաջողություններ՝ ի շահ Հայաստանի և նրա ժողովրդի», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG