Մատչելիության հղումներ

Բրիտանական խորհրդարանը մերժեց «Բրեքզիթ»-ի համաձայնագիրը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ելույթ է ունենում Համայնքների պալատում «Բրեքզիթ»-ի համաձայնագրի քննարկմանը, Լոնդոն, 15-ը ունվարի, 2019թ.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ելույթ է ունենում Համայնքների պալատում «Բրեքզիթ»-ի համաձայնագրի քննարկմանը, Լոնդոն, 15-ը ունվարի, 2019թ.

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը երեքշաբթի ուշ երեկոյան քվեների ճնշող մեծամասնությամբ մերժել է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու՝ «Բրեքզիթ»-ի համաձայնագիրը:

Համաձայնագրին դեմ են քվեարկել 432 խորհրդարանականներ, կողմ՝ 202-ը:

BBC-ի փոխանցմամբ՝ ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը անմիջապես հանդես է եկել կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: «Սա կառավարության աղետալի պարտությունն է», - հայտարարել է Լեյբորիստական կուսակցության ղեկավար Քորբինը:

«Դա կարող է հանգեցնել կառավարության հրաժարականին, վաղաժամկետ ընտրությունների, «Բրեքզիթ»-ի հետաձգմանը և նույնիսկ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով կրկնական հանրաքվեի», - նշում է բրիտանական լրատվամիջոցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG