Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն Արցախում Ընդհանուր ժողով կանցկացնի, որի ավարտին կընտրվի Բյուրոյի նոր կազմը


ՀՅԴ դրոշը, արխիվ
ՀՅԴ դրոշը, արխիվ

Հունվարի 16-24-ը Արցախում տեղի կունենա ՀՅ Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա Արցախի Ազգային ժողովի նիստերի դահլիճում:

Ընդհանուր ժողովը կքննարկի Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։ Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG