Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն ազատ է թողնում իշխանական երկու փոխխոսնակների ընտրության հարցը. Մարուքյան


«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ազատ է թողնում իշխանական երկու փոխխոսնակների ընտրության հարցը, «Ազատության» հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Խմբակցության պատգամավորները յուրաքանչյուրը կորոշի իր քվեարկությունը՝ կողմ, թե՞՝ դեմ, ինչ վերաբերում է երրորդ տարբերակին, Մանե Թանդիլյանին ենք ընտրելու», - ասաց Մարուքյանը։

Ազգային ժողովն այսօր ընտրում է խորհրդարանի փոխնախագահների ու հանձնաժողովների նախագահների։ «Իմ քայլը» ԱԺ փոխխոսնակների պաշտոններում առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները, ԲՀԿ-ն՝ Վահե Էնֆիաջյանի, ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունները։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ առանցքային հանձնաժողովներից մեկը ընդդիմությանը տալու որոշում է կայացվել։

«Ազատության» հարցին, թե կա՞ն նման քննարկումներ և արդյո՞ք այն կտրվի «Լուսավոր Հայաստան»-ին, և ո՞ր հանձնաժողովի մասին է խոսքը, Մարուքյանը պատասխանեց. - «Պարզաբանեմ՝ Դոնթի բանաձևով 6-րդ հանձնաժողովը, մեր հանձնաժողովն է, ինչպես էլ իշխանությունը վերցնի հանձնաժողովներն, առանցքային հանձնաժողով է հասնելու «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Բանակցություններ են եղել, մեզ տարբեր առաջարկներ են արվել, մենք չենք ընդունել որևէ տարբերակ, հիմա քննարկվում է, որ Ֆինասնաբյուջետայինը մնա մեզ։ Սա ոչ մեկի զիջումը չի, սա Դոնթի բանաձևով մեզ հասանելիք բանաձևն է, եթե սա չլինի, Պետաիրավականն ենք վերցնելու, եթե չլինի, Պաշտպանությունն ենք վերցնելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG