«Ծառայում եմ հայ ժողովրդին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր երկրորդ անգամ նշանակվեցի վարչապետ։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ հայ ժողովրդին», - գրել է Փաշինյանը։
Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով Փաշինյանը նշանակվեց վարչապետ։