Մատչելիության հղումներ

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Մոսկվա, 27-ը դեկտեմբերի, 2018թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Մոսկվա, 27-ը դեկտեմբերի, 2018թ.

Ռուսաստանի նախագահը շնորհավորական հեռագիր է ուղարկել Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ, ընդգծելով, որ ակնկալում է կառուցողական ու արդյունավետ համագործակցություն:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռագրում Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և որ երկու երկրները տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության էական փորձ են կուտակել:

«Հուսով եմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն հայ - ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: Դա, անշուշտ, բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից», - ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG