Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու ՀՔԾ միջնորդությունը


Դատարանը քննում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

Քոչարյանը ներկա չէ նիստին։

Փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ հնարավոր է այսօր դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնեն։ Նրա խոսքով՝ սա է պատճառը, որ Քոչարյանը ներկա չէ դատական նիստին։

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց: Այս որոշումից հետո նրա փաստաբանները դիմեցին դատարան՝ միջնորդելով գրավով ազատ արձակել նրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG