Խորհրդարանն այժմ ընտրում է Ազգային ժողովի փոխնախագահներին։ «Իմ քայլը» դաշինքն առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները, ԲՀԿ-ն՝ Վահե Էնֆիաջյանի, ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունները։
«Իմ քայլը» հայտարարել է, որ կքվեարկի Վահե Էնֆիաջյանի օգտին, պարզաբանելով՝ «ընտրելու են այն ընդդիմությանն, ում Հայաստանի Հանրապետության քաղաքացին տվել է ավելի շատ մանդատ»։
Այսօր վարչապետ նշանակվելուց հետո խորհրդարան է եկել նաև Նիկոլ Փաշինյանը. նա ներկա է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին։