Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը «տնտեսապես կկործանի Թուրքիան», եթե Անկարան հարձակվի Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդական ուժերի վրա:
Թուրքիան սպառնում է հարձակվել ԱՄՆ դաշնակից քրդերի վրա, որոնք պայքարում են «Իսլամական պետության» զինյալների դեմ: Անկարան նրանց դիտարկում է որպես Թուրքիայում ապստամբների հետ կապեր ունեցող ահաբեկիչներ:
Թվիթերում տարածած իր հայտարարության մեջ ԱՄՆ նախագահը զգուշացրել է նաև քրդական ուժերին, որպեսզի չլինեն սադրանքներ Թուրքիայի դեմ:
Սպասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը Սիրիայից դուրս կբերի իր մոտ 2-հազարանոց զորքը: