Մատչելիության հղումներ

Տեղադրված ռումբերի մասին ահազանգերը կեղծ էին


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ կիրակի օրը ժամը 19:36 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան 8 և Բաղրամյան 1 հասցեներում գտնվող «Vivarobet» բուքմեյքերական ընկերություններում, Սեբաստիա 123/2 հասցեում գործող «Fast Credit» վարկային կազմակերպությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից համապատասխանաբար մեկական մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 20:00-ի դրությամբ կատարվել է տեղազննում և երեք հասցեներում էլ ռումբ չի հայտնաբերվել:

Ժամը 19:53-ի դրությամբ տեղեկություն է հաղորդվել, որ ռումբ է տեղադրված Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում:

Փրկարարները ոստիկանության կինոլոգիական խմբի հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ: Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել, երկուշաբթի առավոտյան հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG