Մատչելիության հղումներ

Վաղը կկայանա 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը, նստաշրջանի օրակարգում 7 հարց է ընդգրկված


Վաղը՝ հունվարի 14-ին կկայանա յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, նստաշրջանի օրակարգում 7 հարց է ընդգրկված՝ Հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, Մշտական հանձնաժողովների ստեղծում, Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։

Կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովը կքննարկի նաև Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծն ու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։

Նոր խորհրդարանն, ի տարբերություն 6-րդ գումարման Ազգային ժողովի, որը 105 պատգամավոր ուներ, 132 պատգամավոր ունի: Խորհրդարանում երեք ուժ է ներկայացված․ «Իմ քայլը» դաշինքն ունի 88 մանդատ, մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ ԲՀԿ-ն, ունի 26 մանդատ, երրորդը՝ «Լուսավոր Հայաստան»-ն ունի 18 մանդատ: Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները հանդիսավոր արարողությամբ իրենց մանդատները ստացան հունվարի 10-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG