Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ դատախազության բողոքի քննությունը հետաձգվեց


Մանվել Գրիգորյան, արխիվ
Մանվել Գրիգորյան, արխիվ

Դատարանը հետաձգեց նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ դատախազության բողոքի քննությունը։

«Նիստը հետաձգվել է զուտ տեխնիկական պատճառով, որոշակի փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա միջնորդությունները ներկայացնելու, պատրաստելու համար։ Տրամադրվել է ողջամիտ ժամանակ և նիստը կկայանա մեկ այլ օր, թե երբ, չեմ կարող ասել», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Մկրտչյանը նաև ասաց, որ Գրիգորյանը նիստին ներկա չի եղել։ «Քանի որ առողջությունը լավ չի եղել, նա նիստին չի եղել, բայց նա ցանկություն հայտնել է մասնակցելու, եթե առողջությունը ների, կմասնակցի», - ասաց փաստաբանը։

2018-ի դեկտեմբերի 21-ի ուշ երեկոյան Գրիգորյանը դուրս եկավ «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսներին։ Նրա կալանքն առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ Որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համաձայն չէ դատարանի որոշմանը, նրա համոզմամբ՝ ԵԿՄ նախկին նախագահ Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։ Գլխավոր դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ վերաքննիչ ատյան բողոք է ներկայացրել։

ԱԺ պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG