Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» խմբակցությունը երեկ խորհրդարանում Փաշինյանի գլխավորությամբ նիստ է գումարել


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյան

Երեկ երեկոյան Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է գումարել։

Ըստ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ քննարկել են խմբակցությանը վերաբերող հարցեր։

«Եղել է հարցուպատասխան, օրակարգային հարցեր մեր ներքին և զուտ տեխնիկական հարցեր ենք քննարկում», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը՝ շարունակելով. - «Ամբողջ սպեկտրն՝ արտաքին, ներքին, Ազգային ժողովի աշխատանքին վերաբերվող, կարելի է ասել, որ զուտ խմբակցության նիստ է, և խմբակցության նիստում քննարկվել է գալիք աշխատանքների տրամաբանությունը և գործելաոճը»։

Հարցին՝ քննարկե՞լ են, թե ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի որ թեկնածուին են նախապատվություն տալու, Սիմոնյանը պատասխանեց. - «Եղել է քննարկում նաև այդ հարցի շուրջ, մնացած բոլոր հարցերի հետ կապված, բայց որոշում, որը ես կարող եմ հիմա ձեզ հայտարարել, չկա, ուղղակի քննարկում էր։ Ասել եմ՝ ամենաճիշտ տրամաբանական պատասխանն այն է, որ եղել է մտքերի փոխանակում, անվանենք սա մտքերի փոխանակում»։

Մեկ այլ հարցի, թե նախատեսո՞ւմ են օրենսդրական փոփոխություններ սուպերվարչապետական համակարգը փոփոխելու առումով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը պատասխանեց. - «Դրա հետ կապված փոփոխություններ, բնականաբար, լինելու են, բայց չեն լինելու շատ կտրուկ և շատ արագ, այսինքն՝ պետք չէ սպասել, որ հենց առաջին նիստին մենք սկսելու ենք ամբողջը միասնական կտրատել և փոփոխություններ անել, բայց քաղաքական կամքը կա և որոշումը կա, որ այդ համակարգից, որը որ ժամանակին պարոն Փաշինյանը նույնպես քննադատել է, լիազորությունները կամաց-կամաց կփոխվեն»։

Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորները երեկ հանդիսավոր արարողությամբ ստացան իրենց պատգամավորական մանդատները։

«Իմ քայլը» դաշինքը ստացավ պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18։ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի հունվարի 14-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG