Շուտով Իրանը ուղեծիր երկու արբանյակ կուղարկի`օգտագործելով երկրում ստեղծված հրթիռները: Այդ մասին հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին:
«Շուտով, առաջիկա շաբաթների ընթացքում մենք երկու արբանյակ կուղարկենք տիեզերք՝ օգտագործելով մեր հայրենական հրթիռները», - երեկ ասել է Ռոհանին, մանրամասներ չհաղորդելով հրթիռների և արբանյակների վերաբերյալ։
Միացյալ Նահանգները մտավախություն ունի, որ այդ հրթիռների արձակումները կնպաստեն Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի զարգացմանը: Այս ամիս ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն պաշտոնական Թեհրանին զգուշացրել էր՝ չիրականացնել երեք հրթիռ արձակելու «սադրիչ» ծրագրերը, պնդելով, որ դրանք ակներևաբար նման են միջուկային հնարավորություններ ունեցող բալիստիկ հրթիռներին և կխախտեն ՄԱԿ-ի բանաձևը: