Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնած Սլովակիան ջանքեր կգործադրի ԼՂ հակամարտության կարգավորումն առաջ տանելու համար


Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակ, արխիվ
Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակ, արխիվ

«Սլովակիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում մտադիր է օգտագործել հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային գործընթացում նկատվող դրական միտումները՝ կարգավորումն առաջ տանելու համար», - հայտարարել է Սլովակիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը:

«Մենք կաշխատենք օգուտներ քաղել Մերձդնեստրում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորման գործընթացներում ստեղծված ազդակներից», - Թվիթերում գրել է դիվանագետը՝ ընդգծելով. - «Հանձնառու ենք լինել անկողմնակալ, արդար ու ազնիվ մեր դաշնակցային և միջնորդական ջանքերում»:

Սլովակիան ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է այս տարեսկզբից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG