Պոլսո Հայոց պատրիարքարանի շքամուտքի մոտ երկու նոր խաչքար է տեղադրվել:
Պատրիարքարանի պաշտոնական կայքի համաձայն՝ մուտքի երկու կողմերում Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին զետեղված խաչքարերը երեկ օծվել են պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից: Խաչքարերը պատրաստվել են Հայաստանում՝ սասունցի բարերար Քրիստիան Գելիջիի հովանավորությամբ:
«Այսպիսով, պատրիարքարանի մուտքը բարեզարդվեց գեղեցիկ խաչքարերով», - ասված է Պատրիարքության հաղորդագրության մեջ։