Մատչելիության հղումներ

ՌԴ իշխանությունները թաքցրել են Սիրիայում զինծառայող Անդրանիկ Առուստամյանի զոհվելու լուրը


BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ անցած նոյեմբերի 2-ին Սիրիայում զոհվել է ռուսաստանցի պայմանագրային զինծառայող 28-ամյա Անդրանիկ Առուստամյանը, բայց այդ մասին Ռուսաստանի իշխանությունները մինչ հիմա որևէ լուր չեն հաղորդել: BBC-ի լրագրողները դա պարզել են այցելելով Օրենբուրգի մարզ, որտեղ ապրում է նրա ընտանիքը: Անդրանիկ Առուստամյանը զոհվել է Սիրիայում ռուսական ռազմակայանի ուղեփակոցի հակատանկային ականի պայթյունից: Ականը նախատեսված էր ռազմակայանը պաշտպանել հարձակումներից, սակայն այն անսպասելի պայթել է, երբ զինվորական բեռնատարը մոտեցել է ուղեփակոցին: Ենթադրվում է, որ այդ միջադեպի հետևանքով զոհվածների թիվը կարող է մեծ լինել, բայց BBC-ի հարցմանը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից մինչ հիմա չեն պատասխանել: Անդրանիկ Առուստամյանը զոհվելուց մեկ ամիս առաջ էր երկրորդ անգամ մեկնել Սիրիա: Նա պարգևատրվել էր "Սիրիայի մարտական գործողությունների մասնակից" մեդալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG