Մատչելիության հղումներ

Մանկական հիվանդանոցները տոնական օրերին գերծանրաբեռնված են


Մանկական հիվանդանոցներն այս օրերին գերծանրաբեռնված են, օրական մոտ 100 երեխա են ընդունում, որոնց միայն 10 տոկոսն է հոսպիտալացվում:

Ծնողներից տեղեկացանք՝ երեխաների մոտ հիմնականում բարձր տաքություն է, հազ և լուծ:

Հունվարի 7-ին առողջապահության նախարարի պաշտոնակատարը շրջայց էր կատարել բուժկենտրոններով․ Արսեն Թրոսյանը եղել էր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, «Սուրբ Աստվածամայր» և «Արաբկիր» բժշկական կենտրոններում, իսկ նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ «Մուրացան» համալսարանական և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում։

ՖԲ-յան իր էջում նախարարը գրել էր, որ երեկվա դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է շնչառական վարակներով 526 հիվանդ։ Սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով՝ 184 հիվանդ։ Բոլորն ունեն առողջացման դրական շարժընթաց։

Ի դեպ նախարարը նաև ընդգծել էր, որ մանկական հիվանդանոցների հարաբերական ծանրաբեռնվածությունը պայմանավորված է նաև պոլիկլինիկական համակարգի մոտավորապես տասն օր ամբողջ հզորությամբ չաշխատելով՝ ինչն անթույլատրելի էր որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG