Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը հրովարտակ է ստորագրել՝ ավտոկեֆալիա, այլ կերպ ասած՝ անկախություն շնորհելով Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցուն։
Հրովարտակը՝ «տոմոսը», Ուկրաինայի եկեղեցու առաջնորդին կհանձնվի հունվարի 6֊ին, երկու օր տևող հոգևոր արարողությունից հետո։
Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին դեռ հոկտեմբերին ամբողջությամբ խզել է միջեկեղեցական հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ այն բանից հետո, երբ տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը չեղյալ հայտարարեց 17-րդ դարին ընդունված որոշումը, որով ուկրաինական եկեղեցին անցնում էր Մոսկվայի հովանու ներքո: