Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի՝ այսօր կայացած արտահերթ նիստում հայտարարեց, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին, ժամը 10:00-ին:
Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը Ազգային ժողովում կունենա 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները՝ համապատասխանաբար 26 և 18 մանդատ։