Հաքերները հրապարակել են գերմանացի պատգամավորների անձնական նամակներ, անձնական տվյալներ՝ հասցե, հեռախոսահամարներ, որոշ դեպքերում նաև բանկային տվյալներ, անձը հաստատող փաստաթղթեր:
Կանցլեր Անգելա Մերկելին վերաբերող փաստաթղթերում նշվում են նրա երկու էլեկտրոնային հասցեները, ֆաքսի համարը և Սոցիա -դեմոկրատական կուսակցության նամակը, որում քաղաքական ուժը քննադատում է Մերկելի դիրքորոշումը միգրանտների հարցում:
Ըստ գերմանական լրատվամիջոցների, գաղտնազերծված փաստաթղթերը սկանդալային կամ հույժ գաղտնի տեղեկատվություն չեն պարունակում: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք տեղի ունեցածը հաքերային հարձակում է, կամ թե ով կարող է կանգնած լինել դրա հետևում: