Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
«Խոր ցավով ընդունեցի Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը։ Խնդրում եմ Ձեզ Հայաստանի ժողովրդի անունից զոհերի հարազատներին և բարեկամներին փոխանցել անկեղծ ցավակցություններ, իսկ բոլոր տուժածներին՝ արագ վերականգնում», - ասված է հեռագրում։