Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու աշխարհահռչակ երաժիշտ Քանյե Ուեսթը սպասում են իրենց չորրորդ երեխային:
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աստղային զույգի չորրորդ զավակին ևս կրում է փոխնակ մայրը: Նա լույս աշխարհ կգա մայիսին: Քարդաշյանի և Ուեսթի կրտսեր դուստրը՝ Չիկագոն նույնպես ծնվել է փոխնակ մորից անցյալ տարվա հունվարին: Զույգի մյուս երկու երեխաները՝ Նորթը՝ 5, Սենթը 3 տարեկան են։
Իր հարցազրույցներից մեկում Քարդաշյանը խոստովանել էր, որ նախկինում բավական ծանր հղիություն է ունեցել, բժիշկները զգուշացրել են հետագայում հղիության դեպքում հնարավոր վտանգների մասին, ինչից հետո զույգը որոշել է դիմել փոխնակ մոր օգնությանը: