Հունվարի 1֊ին Մոսկվայի Գորկու անվան զբոսայգում փլուզվել է հետիոտնների համար նախատեսված փայտե կամուրջը, տասներեք մարդ վնասվածքներ է ստացել։
Շուրջ երեք մետր բարձրությամբ փայտե կամրջի վրա փլուզման պահին տասնյակ մարդիկ են եղել։
Մոսկվայի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ «որևէ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել»։ Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ փլուզման պատճառը «կառուցվածքային տարրերի տեխնիկական թերությունն է»։