Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը հետաձգվեց


Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Դատարանը մինչև հունվարի 9-ը հետաձգեց մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը: Լրագրողներին այդ մասին հայտնեց երկրորդ նախագահի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:

Օրբելյանը դժգոհեց․ նրա խոսքով՝ դատարանն այսօր նույնիսկ չքննարկեց իրենց ներկայացրած գրավի միջնորդությունը՝ մոռանալով, որ նման միջնորդություններն, ըստ Քրեական դատավարություն օրենսգրքի, պետք է քննել անհապաղ։ Նախկին նախագահի փաստաբանը նաև պնդեց՝ քննիչն արհեստականորեն ժամանակ էր ձգձգում՝ ասելով, որ դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն ունի։

«Պարզվում է, որ մեր քննչական մարմինները խիստ զբաղված են և աշխատանքային ժամից դուրս նիստերի չեն մասնակցում։ Քննիչը խնդրեց՝ աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված հետաձգել գործի քննությունը, ինչը դատարանը բավարարեց։ Ստացվում է, որ սրանից հետո առհասարակ կարելի է գիշերը կալանքի գործեր չքննել», - ասաց Օրբելյանը:

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Քոչարյանի պաշտպանը այսօր ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե այս միջնորդության համար մի շարք փաստարկներ են ներկայացրել, մասնավորապես այն, որ 4 ամիս՝ առաջին անգամ կալանավորվելուց և ազատ արձակվելուց հետո Քոչարյանը որևէ խախտում թույլ չի տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG