Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ առանց հավելյալ մանրամասների:
Այսօր Մոսկվա է մեկնել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: