Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները և իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն է ներկայացրել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը երեկ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևորագույն հարցերին: Մասնավորապես, խոսվել է քաղաքական երկխոսության խորացման, Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման և մի շարք այլ խնդիրների մասին: