Մատչելիության հղումներ

Տոնական օրերին ԱԻՆ ստորաբաժանումները կաշխատեն ուժեղացված ռեժիմով


ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ը ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ստորաբաժանումները կաշխատեն ուժեղացված ռեժիմով:

Տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով կուժեղացվի հսկողությունը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մշակութային օբյեկտներում կազմակերպվող տոնական միջոցառումների ժամանակ հրդեհային անվտանգության պահանջների կատարման նկատմամբ։

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, առանձնակի ուշադրության կենտրոնում կլինեն հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG