Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը հայտարարեց ռազմական դրության ավարտի մասին


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր հայտարարել է ռազմական դրությունը ավարտվելու մասին: Պաշտպանության ոլորտի ղեկավարների հետ հանդիպմանը նա ասել է, թե դա իր «սկզբունքային որոշումն է՝ հիմնված անվտանգության իրավիճակի բոլոր բաղադրիչների վերլուծության վրա»:

Ուկրաինան Ռուսաստանի հետ սահմանամերձ 10 շրջաններում 30-օրյա ռազմական դրություն էր մտցրել նոյեմբերի 26-ին: Այդ քայլը հաջորդել էր Ազովի ծովում ուկրաինական երեք նավերը կալանելու և նավերի անձնակազմին ձերբակալելու Ռուսաստանի գործողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG