Մատչելիության հղումներ

Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչի որոշումը դատախազությունը չի բողոքարկի


«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյան, արխիվ
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյան, արխիվ

Գլխավոր դատախազությունը չի բողոքարկի «Մարտի 1»-ի գործով ապացույցներ կեղծելու մեջ մեղադրվող Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը: Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ բավարար հիմքեր չկան Վճռաբեկ դատարան դիմելու:

Վերջերս Վերաքննիչ դատարանը որոշել էր վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը, որի համաձայն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը։

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը շարունակում է մնալ հետախուզման մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG