Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, այսօր անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ժամկետների հարցին, ասել է, թե «մենք ժամկետներ չենք սահմանում»:
«Մենք միշտ հանդես ենք գալիս շուտափույթ կարգավորման օգտին: Ես հանձն չեմ առնի խոսել կոնկրետ ժամկետների մասին: Դա երկարատև պատմություն և, ցավոք, ձգձգված հակամարտություն է: Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, որպես Ադրբեջանի ու Հայաստանի հետ ընդհանուր անցյալ ունեցող երկիր, մեր կողմից կարվեն բոլոր անհրաժեշտ քայլերը», - հայտարարել է Զախարովան: