Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտում է փաստաբանների և դատավորների նկատմամբ ճշումները


Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, արխիվ
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, արխիվ

Փաստաբանների պալատի (ՓՊ) խորհուրդը միաձայն որոշմամբ խստորեն դատապարտել է «փաստաբանների և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները՝ անկախ դրանց դրսևորման ձևից և ժամանակից», զորակցություն է հայտնել դատավորներին՝ հորդորելով չշեղվել իրենց սահմանադրական առաքելությունից:

Նույն որոշմամբ ՓՊ խորհուրդը դիմել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ «առաջարկելով հանդես գալ կոչով և օգտագործել իր հեղինակությունը հասարակության մոտ իրավագիտակցության բարձրացման գործուն քայլեր կենսագործելու ուղղությամբ»:

Փաստաբանների պալատի խորհուրդը որոշումը կայացրել է՝ «քննարկելով դատավորների և փաստաբանների նկատմամբ հասարակության մի հատվածի կողմից դրսևորվող անհանդուրժող վարքագիծը»:

ՓՊ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ խորհուրդը նշել է, որ «վերջին շրջանում հասարակության մի հատվածի մոտ նկատելի է լարվածություն օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ, ինչի կապակցությամբ թիրախավորվում է նաև փաստաբանության ինստիտուտը, որը կոչված է ապահովելու իրավաբանական օգնության տրամադրումը յուրաքանչյուրին՝ անկախ մեղսագրվող արարքի բնույթից և հանրային վտանգավորության աստիճանից»:

Որոշմամբ արձանագրվել է, որ «հասարակության մի հատվածի կողմից փաստաբաններին և դատավորներին վիրավորելու (հայհոյելու) վարքագիծը չի փոխվել» և առայսօր շարունակվում է, «իսկ գործադիր իշխանությունը համարժեք միջամտություն չի ցուցաբերում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG