Մատչելիության հղումներ

Գիշերը Աշոցքից 10 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել


Այսօր տեղական ժամանակով ժամը 00:09 (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 25-ին ժամը 20:09) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.02 աստիճան և արևելյան երկայնության 43.98 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կիլոմետր հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալլ: Երկրաշարժը զգացվել է Բավրա և Աշոցք գյուղերում 3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG