Մատչելիության հղումներ

Լիբիայի ԱԳ նախարարությունը հարձակման է ենթարկվել


Լիբիայի արտաքին գործոց նախարարությունը հարձակման է ենթարկվել, Տրիպոլի, 25 դեկտեմբերի, 2018թ.
Լիբիայի արտաքին գործոց նախարարությունը հարձակման է ենթարկվել, Տրիպոլի, 25 դեկտեմբերի, 2018թ.

Այսօր Լիբիայում ահաբեկիչները գրոհի են ենթարկել արտաքին գործոց նախարարության շենքը, զոհվել է առնվազն երեք մարդ:

Ենթադրվում է, որ գրոհն իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման մահապարտները: Նրանք նախ կրակ են բացել պահակների ուղղությամբ, ապա ներխուժել են շենք և պայթեցրել մարմիններին ամրացրած ռումբերը:

Լիբիայում տիրող քաոսային վիճակում ծայրահեղականները գրեթե ամեն շաբաթ արյունալի հարձակումներ են կազմակերպում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG