Մատչելիության հղումներ

Օսիպյանի հրահանգով վաղվանից սկսվելու է «ասֆալտին փռելու» գործընթացը


Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրահանգով վաղը մեկնարկելու է օլիգարխների թիկնազորերը «ասֆալտին փռելու» գործընթացը։

«Վերջին ժամանակահատվածում «ասֆալտին փռելու» բառակապակցությունը շատ շահարկվում է», ֊ այսօր «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում մանրամասնեց Օսիպյանը՝ շարունակելով. ֊ «Նախքան ասֆալտին փռելը մենք կանխարգելիչ աշխատանքներ ենք տանում։ Կա համապատասխան հանձնարարական իմ կողմից, բոլորին զգուշացվել է՝ ով կընդունի, կընդունի։ Եվ օգտվելով առիթից ասեմ՝ հենց վաղը սկսվելու է այդ գործընթացը։ Եթե որևէ մեկը հայտնվի երկրորդ մեքենայով, իհարկե՝ ժողովրդի ասած՝ կփռենք ասֆալտին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ հանձնարարական էր տվել որոշ օլիգարխների ու նրանց թիկնապահներին փռել ասֆալտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG