Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել են «Ուրալկալի» հորատանցքում մնացած 9 հանքափորձների մարմինները


Ռուսաստանյան «Ուրալկալի» հանքարդյունաբերական ընկերության հորատանցքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհված բոլոր 9 հանքափորների մարմինները հայտնաբերվել են, տեղեկացրել են Պերմի շրջանի ադմինիստրացիայից։

Դեկտեմբերի 23֊ին վթար է տեղի ունեցել «Ուրալկալի» ընկերության «Սոլիկամսկ-3» հանքավայրում կառուցվող 4-րդ հորատանցքում: Վթարի պահին ստորգետնյա հատվածում 17 մարդ է գտնվել, նրանցից ութին հաջողվել է դուրս բերել։

Փրկարարական աշխատանքները բարդացել են հորատանցքում բռնկված հրդեհի ու ծխի պատճառով։ Հրդեհը բռնկվել է 340 մետր խորության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG