Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ կարձակվի


Մանվել Գրիգորյան, արխիվ
Մանվել Գրիգորյան, արխիվ

Դատարանն այսօր որոշել է 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը՝ միաժամանակ նշելով, որ Գրիգորյանը դեռևս գտնվում է մեկուսարանում։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից որոշներում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր այս տարվա հունիսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG