Մատչելիության հղումներ

ՍԴ-ն ընտրությունների արդյունքները վիճարկող դիմում չի ստացել


Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեղ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Մարիաննա Հակոբյանը, քաղաքական ուժերից ոչ մեկը չի դիմել Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով։

Այսօր ՍԴ դիմելու վերջին օրն էր, և ընտրության արդյունքները վիճարկող դիմումների բացակայության պարագայում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, համաձայն ընթացակարգի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կգումարի և ԱԺ կազմավորված կճանաչի:

«Կուսակցություններին կտրամադրվի որոշակի ողջամիտ ժամկետ, որպեսզի եթե կան ինքնաբացարկներ, իրենք ներկայացնեն ինքնաբացարկները, այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավոր ինքնաբացարկների հետ կապված կկայացնի համապատասխան որոշումներ, այնուհետև կկազմի արձանագրություն արդեն մանդատներ տրամադրելու մասին և, բնականաբար, կհայտարարվի նաև առաջին նիստի օրը, ու հետագայում կտրամադրվեն մանդատները»:

Անցած կիրակի՝ դեկտերմբերի 15-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց դեկտեմբերի 9-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններին արդյունքներն ու բաշխեց պատգամավորական մատդատները։

7-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 132 պատգամավոր։ Անցողիկ շեմը հաղթահարած երեք կուսակցությունները մանդատները կկիսեն հետևյալ կերպ՝ «Իմ քայլը» դաշինքը ստանում է 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18 մանդատ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG