Մատչելիության հղումներ

Ալիևի դուստրերը համաձայնել են օֆշորում գրանցված ընկերության միջոցով մեծ գումար վճարել Լոնդոնում շքեղ բնակարանների համար


Լեյլա և Արզու Ալիևաներ, արխիվ
Լեյլա և Արզու Ալիևաներ, արխիվ

Ադրբեջանի նախագահի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները համաձայնել են օֆշորում գրանցված գաղտնի ընկերության միջոցով ավելի քան 66 միլիոն եվրո վճարել՝ Լոնդոնում երկու շքեղ բնակարանների համար, հաղորդում է բրիտանական «Գարդիան»-ը:

Թերթը մանրամասնում է՝ տեղեկությունն ի հայտ է եկել բրիտանական ՛՛Child & Child՛՛ փաստաբանական ընկերության ղեկավարի դեմ քննության ժամանակ, ով և աջակցել էր Ալիևաներին օֆշորային ընկերություններ բացելու, անշարժ գույք ձեռք բերելու հարցերում:

Հիմա նա կանգնած է Միացյալ Թագավորության փաստաբանական պալատի դատարանի առաջ՝ Ալիևաների կարողությանն առնչվող կասկածներն անտեսելու, «փողերի լվացման զգալի վտանգը» չնկատելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG