«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել:
«Րոպեներ առաջ , վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության Հայրենիք դարձնելու գործընթացին», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Սեֆիլյանը: