Մատչելիության հղումներ

«Իսկ ի՞նչը պետք է վերականգնենք, որևէ բան փուլ չի եկել»․ Պուտինին զարմացրել է հայ-ռուսական հարաբերությունների վերականգնման մասին հարցը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանում է լրագրողների հարցերին, 20-ը դեկտեմբերի, 2018թ․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանում է լրագրողների հարցերին, 20-ը դեկտեմբերի, 2018թ․

Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն է Անդրկովկասում, ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե «ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ խորհրդարանական ընտրություններից հետո»:

«Իսկ ի՞նչը պետք է վերականգնենք, որևէ բան փուլ չի եկել, և վերականգնվելու կարիք չունի։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում և աշխարհում, Եվրասիական միության և ՀԱՊԿ անդամ է, ի՞նչ պետք է վերականգնենք։ Մենք պետք է զարգացնենք այն, ինչն ունենք», - հայտարարել է Պուտինը՝ հավելելով, թե հայ ժողովուրդը ռուս ժողովուրդի ամենամտերիմ դաշնակիցներից է։

«Այդպես է այսօր և հուսով եմ այդպես էլ կլինի վաղը։ Պետք է զարգացնենք մեր հարաբերությունները ելնելով ներկա իրադրությունից տարածաշրջանում և աշխարհում։ Այս ամենը շուտով կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, եկող շաբաթ նա կայցելի Ռուսաստան», - Նշել է Պուտինը։

Սա Ռուսաստանի նախագահի ամենամյա մամուլի ասուլիսն էր, որ սովորության համաձյան տեևել է չորս ժամից ավելի։ Ամենամեծ ինտրիգն այս ասուլսիսն ամուսնության մասին հարցն էր և Պուտինի պատասխանը։ Հիշեցնենք՝ պաշտոնապես Ռուսասանի նախագահը ամուսնալուծված է։

Լրագրողներից մեկը նրան հարցրել է, թե արդյո՞ք Պուտինը չի պատրաստվում ամուսնանալ։ Ռուսաստանի նախագահը ի պատասխան հարցրել է լրագրողին. «իսկ դուք ամուսնացա՞ծ եք», և կատակել թե «նա ամուսնացած է և ուզում է, որ ես էլ լինեմ իր կարգավիճակում», - հավելով, որ, իհարկե, որպես ազնիվ մարդ ինքն էլ պետք է ամուսնանա։

ՈՒկրաինայի և Միացյալ նահանգերի հետ հարաբերություններին վերաբերող հարցերին արձագանքելով Պուտինը, մասնավորապես, ասել է, թե արևմտյան երկրները հնարել են Սկրիպալների թունավորման հետ կապված պատմությունը Ռուսաստանի զարգացումը զսպելու, Ռուսատսանի վրա հարձակվելու համար։

Ինչ վերաբերում է Կերչի նեղուցում նոյեմբերին տեղի ունեցած միջադեպին, երբ ռուսական նավերը հարձակվել էին ուկրաինական նավերի վրա, Պուտինի խոսքով, սա ուկրաիանայի իշխանութունների սադրանքն է, որի նատակն է բարձրացնել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ցածր վարկանիշը։

Պուտինին այսօր հարցրել են նաև Սովետական միության մասին, և նա նշել է, որ սոցիալիզմի վերականգնումը Ռուսաստանում հնարավոր չէ։ Հարց է եղել նաև ռուս-թուրքական հարաբերութունների և Աթաթյուրքի մասին։ Պուտնն ընդգծել է, թե համարում է, որ Քեմալ Աթաթյուրքը մեծ պատմական գործիչ է և Ռուսաստանի մեծ ընկերն էր, իսկ այսօրվա հարաբերությունները Թուրքիայի հետ Ռուսաստանի նախագահը դրական է գնահատել, ասել է, որ չնայած տարաձայնությունները ռուս-թուրքական հարբերույթունները պետք է, որ գոհացնեն թե՛ Ռուսատսնաին և թե՛ Թուրքիային։

Նախօրեին հրապարակվել էին Լևադա կենտրոնի նոր տվյալներն այն մասին, որ Պուտինի վարկանշն այսօր չափազանց ցածր է։ Նրան իրենց ձայները պատրստ են տալ հարցված ռուսաստանցիների միայն 45 տոկոսը, այսքան ցածր Պուտինի վարկանիշը Ղրիմի անեսիայից առաջ էր 2014-ին։

Այսօրվա ասուլիսն Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանի տնտեսությունը լավ տեմպերով զարգանում էր և խոստացել է կարգավորել տարբեր հարցեր, որ հնչել էին ասուլիսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG