Մատչելիության հղումներ

Վահագն Հարությունյանը շարունակում է մնալ հետախուզման մեջ


«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը շարունակում է մնալ հետախուզման մեջ։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Հարությունյանը մեղադրվում է «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ՝ Մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու» մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Սակայն դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և վերացրեց Վահագն Հարությունյանի կալանքը։

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին Օսիպյանից՝ արդյո՞ք ոստիկանությունը տեղյակ է, թե որտեղ է գտնվում Հարությունյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե «Վահագն Հարությունյանը բազմիցս հարցազրույցներ է տալիս լրատվամիջոցներին` նույնիսկ ուղիղ եթերներով», և հարցին, թե «ի՞նչն է պատճառը, որ ոստիկանությունը չի հայտնաբերում նրան», Օսիպյանը պատասխանեց. - «Իսկ Դուք ի՞նչ գիտեք, թե ոստիկանությունն այդ մասով ինչ է անում։ Յուրաքանչյուր հետախուզվողի, կամ յուրաքանչյուր դեպքի մասով ուղղակի ժամանակ է անհրաժեշտ։ Թույլ տվեք այն, ինչ-որ մենք գիտենք, ես չհրապարակեմ, որովհետև կան տեղեկություններ, որոնք ենթակա չեն հրապարակման»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG