Մատչելիության հղումներ

Գազի գնի առնչությամբ որոշում չկա, և չկա որևէ ամրագրված սակագին. Վարագ Սիսեռյան


Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա, և չկա որևէ ամրագրված սակագին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

«ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Հավելեմ նաև, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել», - գրել է Սիսեռյանը։

Մամուլը գրել էր, որ Դմիտրի Կոզակը նամակ է հղել Տիգրան Ավինյանին՝ տեղեկացնելով, որ «ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց»:

Ներկայումս Հայաստանի սահմանին ռուսաստանյան գազը 150 դոլար է հազար խորանարդ մետրի դիմաց։ Գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG