Մատչելիության հղումներ

Վրաստանում բողոքի ակցիաները շարունակվում են


Բողոքի ակցիա Գուրջաանի քաղաք, Վրաստան, 20-ը դեկտեմբերի, 2018թ.
Բողոքի ակցիա Գուրջաանի քաղաք, Վրաստան, 20-ը դեկտեմբերի, 2018թ.

Վրաստանի ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաներն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջով:

Ցուցարարները բողոքի ակցիաները տեղափոխել են Գուրջաանի քաղաք, որտեղ շրջանային դատարանում քննվում է ընդդիմադիր գործիչ, նախկին պատգամավոր Դավիթ Կիրկիտաձեի խափանման միջոցի հարցը, նա մեղադրվում է ոստիկանի վրա հարձակում գործելու մեջ:

Նախկին պատգամավորը ձերբակալվել է բողոքի ակցիայի ժամանակ՝ ոստիկանների հետ բախումների ընթացքում: Ծեծկռտուքի և քաշքշուկների հետևանքով ցուցարարներից երկուսը հիվանդանոց էին տեղափոխվել մարմնական վնասվածքներով:

Հաղորդվում է, որ Գուրջաանիում դատարանի շենքի մոտ ոստիկանությունն աննախադեպ քանակությամբ ուժեր է կուտակել, փակվել են մի շարք փողոցներ, ձեռնարկվում են անվտանգության ուժեղացված միջոցառումներ:

Վրաստանում ներքաղաքական իրավիճակը սրվել է նոյեմբերի վերջին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով հաղթող ճանաչվեց իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG